ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Առաջընթացի մեկնարկային արդյունավետ տարի
Ներկայացնելով անցած մեկ տարվա ընթացքում առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները` նախարար Լևոն Ալթունյանն ընդգծել է, որ ժամանակակից առողջապահությունը բաղկացած է երկու խոշոր մասից` հիվանդությունների կանխարգելում ու հանրային առողջապահություն և հիվանդաբուժություն։
Անդրադառնալով հիվանդությունների կանխարգելմանը նշել է, որ միջազգային կառույցների կողմից շարունակվում են Հայաստանի ցուցանիշներն օրինակելի մնալ վարակիչ կառավարելի հիվանդութունների կանխարգելման ուղղությամբ պատվաստումների ավելի քան 90 տոկոս ընդգրկվածության շնորհիվ։ Նախաքաղցկեղային և քաղցկեղային վիճակների նվազեցման նպատակով նախատեսվում է 13 տարեկան աղջիկների շրջանում մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստման ներդրում։ ՄՊՎ-ի դեմ պատվաստումներ իրականացնող 71 երկրի փորձը, ինչպես նաև ապացոցւողական բժշկության վրա հիմնված գիտական ուսումնասիրությունները վստահեցնում են, որ պատվաստումն անվտանգ է և արդյունավետ։
Այսօր ամբողջ աշխարհում առավել մեծ մարտահրավեր են ոչ վարակիչ հիվանդությունները, որոնք մահացության կառուցվածքում կազմում են մինչև 80 տոկոս։
Մահացության կառուցվածքում առաջին երկու տեղն զբաղեցնող ոչ վարակիչ հիվանդությունների` սրտանոթային հիվանդությունների և չարորակ նորագոյացությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման, ախտորոշման և բուժման գործընթացները միջազգային ժամանակակից մոտեցումներին համապատասխանեցնելու նպատակով նախաձեռնվել է սրտանոթային հիվանդությունների և չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ազգային ռազմավարությունների մշակման գործընթաց։
Այդ նպատակով ստեղծված սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի ազգային ռազմավարութան մշակման հանձնաժողովը ղեկավարում է ՌԴ Ա.Վ.Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտի գիտության և նորարարական տեխնոլոգիաների գծով տնօրենի տեղակալ, պրոֆեսոր, ակադեմիկոս, ճանաչված սրտաբան Բագրատ Ալեքյանը։ Իսկ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար, Լոնդոնի Կայսերական քոլեջի ղեկավար, լորդ Արա Դարզին սիրով համաձայնել է լինել չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ազգային ռազմավարության մշակման հանձնաժողովի համանախագահը։
«Սակայն, առանց առողջ ապրելակերպի հնարավոր չէ շոշափելի արդյունքների հասնելը։ Այստեղ մենք ակնկալում ենք հանրության և առաջին հերթին լրատվամիջոցների աջակցությունը։ Մենք վճռական ենք և ձեզ հետ աշխատելու ենք այնքան, մինչև որ Հայաստանի տարածքում ծխելն ընկալվի որպես ոչ մոդայիկ և ամոթալի արարք»,-ասել է նախարարը։
Նշենք, որ օգոստոսի 3-ին ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «Ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը», որի թիրախը առաջիկա 3-4 տարում ծխող տղամարդկանց թիվը շուրջ 10 տոկոսով կրճատելն է։ Այժմ ձևավորվում է Ծխելու դեմ պայքարի գործողությունների իրականացման համակարգող միջգերատեսչական հանձնաժողով։ Զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվում օրենսդրական դաշտը կատարելագործելու ուղղությամբ։
Բուժական մասը ներկայացնելով` Լևոն Ալթունյանը կարևորել է ֆինանսավորման մեխանիզմների բարեփոխումը։
«Հեծանիվ չհորինելով` մենք հետևել ենք աշխարհի առաջավոր փորձին։ Իսկ աշխարհի փորձն այլընտրանք ապահովագրությանը չի առաջարկում»,-ասել է նախարարը` մանրամասնելով, որ պետությունը կանխում է ռիսկի գործոնները, իրականացնում գումարների հավաքագրումը և ապահովագրական ռեզերվների կառավարումը, իսկ ծառայությունները բնակչությանը մատուցում են առևտրային ընկերությունները։
Նախարարը ծանոթացրել է նաև բժշկական ծառայությունների գնագոյացման նոր մեխանիզմի տրամաբանությանը։
Ընդգծված սոցիալական ուղղվածություն ունի պետական պատվերի տեղադրման նոր մոտեցումը, որը ենթադրում է սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված ավելի քան 610 հազար քաղաքացու բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպում պետության կողմից ձեռք բերված ապահովագրական փաթեթների միջոցով:
Արդյունքում` սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված բնակչության համար մատչելի կդառնա բժշկական օգնությունը։ Ծրագիրը կգործի 2018թ. ապրիլից։ Փաստորեն, սոցփաթեթի շուրջ 100 հազար շահառուներին` ավելի փոքր խմբին՝ հոկտեմբերի 1-ից նույն մեխանիզմով բժշկական օգնության տրամադրումը դրան նախորդող պիլոտային ծրագիր է։
Ընդգծվել է, որ այս երկու ծրագրում թաքնված խոչընդոտների կամ թերությունների շտկումով էլ կմշակվի ամբողջ բնակչության պարտադիր բժշկական ապահովագրության օրենքի նախագիծը։
Նախարարն անդրադարձել է նաև ոլորտում իրականացվող օպտիմալացման, առանձին թիրախային ծրագրերին (հեպատիտ Ց-ով 1000 հիվանդի բուժման, կուրության կանխարգելման), բժշկական հաշտարարի ինստիտուտի և էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրմանը և այլ ծրագրերին։
Լևոն Ալթունյանը նաև պատասխանել է լրագրողների հարցերին։
Կարդացեք նաև
Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը...
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին...
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...
Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...
33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն